Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգված ճաշարանը կգործի նոր ուսումնական տարվա սկզբից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգված ճաշարանը կգործի նոր ուսումնական տարվա սկզբից

15:54 22.04.2021

Ապրիլի 22-ին Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց այցելեցին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը և ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։
Նրանք զրուցեցին դպրոցի տնօրենի, մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։ Գեղարքունիքի մարզում ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, որը և կատարման ընթացքի մեջ է։ «2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի ևս 24 դպրոցական ճաշարաններում։ Մնացած 17 դպրոցներում, կապված դպրոցական նոր շենքերի կառուցման հետ, ծրագիրն առայժմ կիրականացվի աշակերտներին չոր սնունդ տրամադրելու տեսքով»,- ներկայացրեց վարչության պետը։

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլաննա Մաթևոսյանի ներկայացմամբ՝ Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի ճաշարանում շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի ձմռան ամիսներից։ Հիմնանորոգման, սարքավորումների տեղադրման և այլ կարգի աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերին, սակայն առայժմ ճաշարանը չի շահագործվում համավարակի պատճառով։ «Ճաշարանի հիմնանորոգման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև մեր մանկավարժները և ծնողները։ 400 հազար դրամի չափով գումար է ներդրվել նաև մեր դպրոցի տնտեսված միջոցների հաշվին։ Մնացած միջոցները տրամադրվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Անում ենք հնարավորը, որպեսզի ճաշարանը գործել սկսի նոր ուսումնական տարվանից։ Ճաշարանից օգտվելու են 140 աշակերտ։ Միակ խնդիրը մնում է ջեռուցումը, որը կփորձենք լուծել մինչև սեպտեմբեր ամիսը»,- հավաստեց դպրոցի տնօրենը։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը, իր գոհունակությունը հայտնելով դպրոցական ճաշարանում իրականացված աշխատանքներից, միաժամանակ կարևորեց համագործակցության շարունակությունը Գեղարքունիքի մարզպետարանի, դպրոցների և շահագրգիռ այլ կառույցների և անձերի հետ, որպեսզի «Դպրոցական սնունդ» ծրագիրը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներում։ «Ուրախալի է, որ հատկացված միջոցները ծառայել են իրենց նպատակին, որ ընթանում է արդյունավետ ու տեսանելի համագործակցություն։ Այսօր մեզ հետ է ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը՝ ոչ միայն փորձի փոխանակման, այլ նաև մեր ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ճանաչողական այցից հետո կհստակեցվեն աջակցության հիմնական ուղղությունները»,- ներկայացրեց Ելենա Միլոշևիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

18:36 02.07.2025

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր: Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական […] ...

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

18:30 02.07.2025

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ […] ...

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

18:24 02.07.2025

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի […] ...

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾ

18:17 02.07.2025

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող սրբազաններից մեկի առողջական վիճակը վատթարացել է: «Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP