Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը հյուրընկալվել է խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը հյուրընկալվել է խորհրդարանում

17:14 22.04.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը և Հակոբ Ասլանյանը:

Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի իշխանություններին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: Ընդգծելով երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նա նշել է, որ Եղեռնից հետո հյուրընկալ Լիբանանը հայրենազրկված հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք:

«Ի նշան երախտագիտության՝ հայերն իրենց ներդրումն ունեցան Լիբանանի քաղաքական, մշակութային և սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում: Լինելով այդ պետության լիարժեք ինտեգրված քաղաքացին՝ հայը պահպանում է իր ինքնությունն ու ազգային կերպարը»,- ասել է Հայրապետյանը:

Նա համոզված է, որ ինչպես դժվարին ժամանակներում, այնպես էլ լուսավոր ապագայում երկու ժողովուրդները սատարելու են միմյանց:

Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա կարևորել է պատշաճ գնահատականն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այդ օրերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Լիբանանի աջակցությունը:

Վարդինե Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններով, որտեղ առանցքային դեր ունի լիբանանահայ համայնքն իր ստեղծարար աշխատանքով:

Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրային փոխգործակցությանը, մասնավորապես՝ գործադիրի մակարդակով համագործակցության համատեղ փաստաթղթի ստորագրմանը: Այս առումով Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովն ունեցած իրավասության շրջանակում հուսալի գործընկեր է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթական բարեփոխումների, հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման, մշակութային կապերի ամրապնդման, Շախմատի ֆեդերացիաների համագործակցության շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP