Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը․ Արցախի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը․ Արցախի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

18:47 22.04.2021

Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել, որում ասվում է․
«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը:
Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին:
Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ՝ ավելի քան մեկ դար անց Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:
Այսօր Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:
2020 թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:
Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

18:36 02.07.2025

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր: Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական […] ...

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

18:30 02.07.2025

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ […] ...

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

18:24 02.07.2025

ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտությունները

Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի […] ...

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾ

18:17 02.07.2025

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող սրբազաններից մեկի առողջական վիճակը վատթարացել է: «Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP