Այվազյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերները կարձագանքեն Արցախին օգնելու մարդասիրական կոչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+33.09 oC

Այվազյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերները կարձագանքեն Արցախին օգնելու մարդասիրական կոչին

15:15 26.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ պատերազմի ավարտից շուրջ կես տարի անց էլ Արցախում առկա են հումանիտար խնդիրներ, և հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կարձագանքի Արցախի օգնելու մարդասիրական կոչին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Այվազյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցերը, առաջին հերթին` ռազմագերիների և պատանդների կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը: Հայաստանն, անշուշտ, Արցախի մեր եղբայրների և քույրերի կողքին է` Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք: Լիահույս եմ, որ մեր միջազգային գործընկերները կարձագանքեն մարդասիրական կոչին, ինչը նաև կարևոր ներդրում կլինի` մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի` Հայաստան կատարած այցին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգում Լիտվայի ունեցած կարևոր ներդրումը:

«Ցավով պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ, մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին, ինչի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար-ճգնաժամային իրավիճակը»,- նշեց Արա Այվազյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

14:19 25.07.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում […] ...

Սարատովում շենքը պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է․ կան զոհեր

13:58 25.07.2025

Սարատովում շենքը պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է․ կան զոհեր

Սարատովում 10-հարկանի բնակելի շենքի մուտքում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբը։ «Երեք մարդ զոհվել է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները», – լրագրողներին հայտնել են գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ ...

Ղրղզստանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:38 25.07.2025

Ղրղզստանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հարավում՝ Ջալալ-Աբադի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ ուրբաթ օրը՝ ժամը 3:40-ին, գրանցվել է 4.3 մագնիտուդով ցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալ-Աբադի շրջանում ՝ Կարա-Բուլակ գյուղից 3 կիլոմետր հարավ-արևմուտք, Մայլի-Սու քաղաքից 18 կիլոմետր և Ջալալ-Աբադ քաղաքի շրջկենտրոնից 38 կիլոմետր հեռավորության վրա։   ...

Մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:25 25.07.2025

Մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա […] ...

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

13:13 25.07.2025

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Մեքենայից կատարված գողության մասին ահազանգը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել էր հուլիսի 8-ին: Քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի […] ...

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

13:07 25.07.2025

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ուղղությամբ առաջընթացի մասին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք միշտ հրապարակայնորեն բարձրացնում ենք առաջնորդների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ նրանք հիմա սկսել են խոսել այդ մասին մեզ հետ զրույցում։ Սա արդեն առաջընթաց է հանդիպման որոշակի ձևաչափի ուղղությամբ», – պնդում է նա։ ...

BACK_TO_TOP