15:18 26.04.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը:
Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար:
«Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե՛ քաղաքականապես, թե՛ մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը:
Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից:
«Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...