Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների նամակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+27.09 oC

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների նամակ

15:56 26.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքերով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար:

«Հարգարժա՛ն տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ Ձեր պատմական հայրենիքում: Ուրախ եմ, որ կարողացանք արձանագրել հայ-լիբանանյան հարաբերությունները երիտասարդության և սպորտի ոլորտում զարգացնելու մեր մտադրությունը, ինչին, համոզված եմ, շուտով կհաջորդեն գործնական քայլերը: Այսպիսով՝ մենք վերահաստատում ենք Լիբանանի Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և վաղեմի սերտ կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը»,- ասել է Վ. Դումանյանը և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը կնպաստի նաև լիբանանահայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը:

Վարդինե Օհանյանը շեշտել է, որ հպարտ է որպես Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ Հայաստան այցելելու, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մտադրությունների նամակ ստորագրելու կապակցությամբ:

«Շնորհակալ եմ և շատ ուրախ այս առիթի համար: Ցանկանում եմ ընդգծել մտադրությունների նամակի ստորագրման կարևորությունը և վստահեցնել, որ երկու պետությունների ու ժողովուրդների պատմական բարեկամությունը երկկողմանի համագործակցությամբ շատ ավելի կամրապնդվի հատկապես երիտասարդության և սպորտի ոլորտում: Այժմ Լիբանանի երիտասարդությունը լուրջ մարտահրավերներ և դժվարություններ ունի հատկապես աշխատաշուկայում. շատերը, չկարողանալով հայրենի երկրում օգտագործել իրենց ներուժը, արտագաղթում են: Ուստի հույս ունեմ, որ մեր երկրների միջև փորձառության փոխանակումը և այս փաստաթղթի գործնական կիրառումը երիտասարդներին կօգնեն հաղթահարել նաև այդ դժվարությունները»,- ասել է Վ. Օհանյանը և շնորհակալություն հայտնել գործընկերային հարաբերությունների համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը վստահեցրել են, որ մտադրությունների նամակի ստորագրման արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Մտադրությունների նամակի ստորագրմամբ նախարարներն արտահայտում են երիտասարդության և սպորտի ոլորտում առկա համագործակցությունն ընդլայնելու իրենց մտադրությունը՝ հիմք ընդունելով փոխադարձության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները: Մտադրության նամակի իրագործման հետագա պայմանավորվածությունները լրացուցիչ կքննարկվեն կողմերի միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP