23:48 27.04.2021
Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ yazda.org կայքում հրապարակված կայքում նշված է. «ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչման նախօրեին մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայերին, ասորիներին, սիրիացիներին, քաղդեացիներին, եզդիներին, հույներին և որպես զոհերի շահերը պաշտպանող կազմակերպություններ, նույնպես ցանկանում ենք ցեղասպանության ճանաչման մեր խոսքն արտահայտել։ 1915 թվականի ապրիլի 24-ը հայ մտավորականության և հայ համայնքի ղեկավարների սպանության օրն էր, հայ ժողովրդի դեմ նախաձեռնված ծրագրի օրը:
Այս օրը մեզ հիշեցնում են, որ ցեղասպանությունը ստեղծում է անպատժելիության մշակույթ և օրինականացնում այն դեպքերը, երբ արդարությունն արագ և ամբողջությամբ չի կիրարկվում: Այսօր Սինջարում անվտանգությունն ու ապահովությունը գերակա խնդիրներ են, քանի որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել ասորիներով և եզդիներով բնակեցված գյուղերը: Անապահովությունն այժմ քրոնիկ հիվանդություն է, որը կանխում է Սինջարը վերակառուցելու և ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանության օրվանից ի վեր տեղահանված ավելի քան 300,000 մարդ վերադարձնելու քաղաքականությունը:
Ցեղասպանության հաջողված ծրագրերն այն ծրագրերն են, որոնք պատասխանատվության չեն ենթարկվում: Սրանք ծրագրեր են, որոնք տնկում են համայնքների բազմասերնդային բնաջնջման սերմեր: Մեր համայնքները վկան են, թե ինչպես է մարդկությունը սարսափելի հետևանքներ կրելով վճարում, երբ արդարություն չի պահանջվում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ Կոնգրեսի ճանաչումից հետո, կարևոր իրադարձություն է, որի առթիվ մենք կոչ ենք անում լիարժեք, համապարփակ կերպով ճանաչել ցեղասպանության բոլոր ակտերը, որոնք նույնպես արժանի են ճանաչման»:
Հայտարարությունն ստորագրել են Yazda – Yazidi Global Organization (ԱՄՆ), The Zovighian Partnership (Լիբանան), Shams Humanitarian NGO (Հայաստան), Coalition for Genocide Response (Մեծ Բրիտանիա) և Emma Organization for Human Development Assyrian Policy Institute (ԱՄՆ) կազմակերպությունները։
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...
12:27 23.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևերՄիացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...
12:17 23.07.2025
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...
12:05 23.07.2025
Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...