10:52 07.07.2018
Savoir-vivre. այս արտահայտությունը ֆրանսերեն հնչողությամբ կլինի այսպես՝ «սավուաղ վիվղը»: Բառացի թարգմանությամբ այն նշանակում է գիտենալ, թե ինչպես ապրել: Սահմանումային ձևակերպմամբ Savoir-vivre-ը քաղաքավարի լինելու, լավ շարժուձև ու արժեքներ ունենալու ու գնահատելու, էթիկետին ու հասարակության մեջ ընդունված նորմերին համապատասխան ապրելու կարողությունն է:
Սա, սակայն, զուտ արտահայտություն չէ, այլ ֆրանսիական հասարակական ընկալման մեջ կյանքի ամեն վայրկյանը վայելելու ու պարզապես գեղեցիկ ապրելու կարողությունն է: Կյանքից ամեն ինչ վերցնելու ու իրենց կենցաղը, ապրելակերպը, մատուցման ձևն ու ինքնադրսևորումը հնարավորինս գեղեցիկ դարձնելու կարողություն ունենալն այնքան էին կարևորում ֆրանսիացիները, որ այս պարզ արտահայտությունը հիմա արդեն ոչ ավելի, ոչ պակաս խորհրդանշում է ապրելու յուրահատուկ մշակույթը:
Թերահավատները գուցե այնքան էլ լուրջ չընդունեն. ապրելու ֆրանսիական մշակույթը մեզնից շատ հեռու համարեն, բայց այն աներևակայելի բան չէ, քան կյանքում ունեցած ամեն մանրուքն արժևորելու, գոհ լինելու, վայելելու, հիանալու ու կատարելագործվելու, ինքնիրացվելու և ներդաշնակ դառնալու ձգտում: Պատահական չէ, որ Վերածննդի հսկաներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, կյանքի իր պատկերացումը, ահա, այսպիսի մի արտահայտությամբ էր ամփոփում. «Մանրուքները ստեղծում են կատարելություն, իսկ կատարելությունը մանրուք չէ»:
… Իսկապես ամեն ինչ սկսվում է փոքրիկ դետալից և ավարտվում փոքրիկ դետալով: Ինչպե՞ս: Շատերը կարող են հակադարձել, թե, այսպես ասած, թիթիզությունների համար ժամանակ չկա: Բայց բոլոր մարդկանց համար օրը 24 ժամ ունի: Եվ ճիշտ դասավորելու դեպքում այդ «թիթիզության» համար ծախսած ժամանակը հաճախ ոչ թե կորցրած, այլ ընդհակառակը սպասվող աշխատանքն առավել լավ տրամադրությամբ ու արդյունավետ անցկացնելու միջոց է:
Իրականում ամեն ինչ սկսվում է գեղեցիկ ու ներաշխարհը հարստացնող մտքերից, ապա՝ դրանք վերածվում են գործողության ու ցանկության դեպքում դառնում կյանքի օրինաչափություն ու ամեն ինչ հաղթահարելու կարողություն:
… Առավոտյան զարթուցիչի ձայնը լսելուց հետո գլխապատառ վեր կենալու, առաջին պատահած հագուստը հագնելու, արագ կարգի բերվելու ու սուրճի կումը բերանում տնից դուրս թռչելու փոխարեն, վստահաբար, առավել արդյունավետ է ընդամենը 10-15 րոպե շուտ արթնանալ այն ժամանակ, երբ նույնիսկ բոլորը քնած են, ինքդ քեզ նվիրել այդ 10-15 րոպեն, ապա ոչ թե վազքով ու սովորույթի ուժով, այլ՝ ցանկությամբ գնալ խոհանցում եփել սուրճը ու կում-կում վայելել՝ ներշնչելով առավոտյան թթվածնով հարուստ օդն ու հանգիստ ուղեղով պլանավորել եկող օրը, գոհ լինել անգամ մեկ գավաթ սուրճ ունենալու համար: Եթե դրանից անգամ որևէ օգուտ չունենաք, վնաս հաստատ չեք կրելու:
Երբ սուրճն արդեն ավարտել եք, տնից դուր գալու ժամանակն է, բայց ի՞նչ հանգնել: Այդ հարցը տալիս են գրեթե բոլորը, ու որ ամենազավեշտալին է, անգամ նրանք, ում զգեստապահարանում տեղ չկա: Պարզապես մի օր ժամանակ տրամադրե՛ք ու պահարանը դատարկե՛ք: Ինքներդ ձեզ հարցրեք՝ վերջին անգամ երբ եմ հագել այս հագուստը՝ ըստ այդմ կազմելով ռացիոնալ պահարանը, այսինքն՝ այն հագուստներից, որոնք շատ են գործածվում: Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է, ինչպես կասեր Կոկո Շանելը: Այդուամենայնիվ, ցանկացած բան ընտրելիս անհրաժեշտ է հիշել ցանկալի տպավորություն թողնելու կանոնները:
Etiquette et Français դպրոցի հիմնադիր Աննա Դեբարը
Ֆրանսիական էթիկետի (Etiquette et Français) դպրոցի հիմնադիր Աննա Դեբարը ցանկալի տպավորություն թողնելն անվանում է «էմոցիոնալ շքեղություն»: Եվ ահա այդպիսի էմոցիոնալ շքեղություն ստեղծելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել, թողած տպավորությունների վրա:
Մեր ընտրած հագուստի գույները, հագուստի ձևը, կազմվածքը, քայլվածքը առաջին ազդեցությունն են ունենում մարդկանց վրա: Ուստի այստեղ որոշիչ է ոչ թե զգեստապահարանի ամենաթանկարժեք, այլ՝ ամենից շատ մեզ սազող հագուստը՝ ընդգծելու մեր առավելություններն ու թաքցնելու թերությունները:
Իսկ դա նաև համադրել ուղղակի արժանապատիվ ու վստահ քայլվածքով: Մեջքն ուղիղ քայլե՛ք, կամ նստե՛ք: Այն ընդգծում է արժանապատվությունը, լավացնում թթվածնի հոսքը, ինչը կենտրոնացնում ու պայծառացնում է միտքը և վստահություն է տալիս ձեր կերպարին:
Չմոռանաք ամենակարևոր աքսեսուարի՝ ժպիտի մասին: Բայց լիաթոք ու իրական ժպիտն առկա է այն դեպքում, երբ ժպտում են ոչ թե շուրթերը, այլ աչքերը:
Բույրը, թեև երկրորդն է իր ազդեցությամբ, բայց ամենևին քիչ պակաս կարևորություն չունի: Պատահական չէ, որ մասնագետները եկել են այն եզրակացության, որ եթե մարդուն դուր է գալիս, թե ինչպես է մյուսը բուրում, ապա մարդն ինքնին դուր է գալիս: Դրանք զգալի են հատկապես տղամարդկանց ու կանանց հարաբերություններում: Հետևաբար այստեղ հիգիենայի և ճիշտ ընտրված օծանելիքի խնդիր է:
Հոտառական զգայարանի վրա ազդեցությունը գրավչությունը ապահովելու լավագույն ձևերից մեկն է: Նույն այդ հանգամանքը ուշադրության են արժանացրել նաև բիզնես-ոլորտի ներկայացուցիչները: Եթե պատահաբար հայտնվել եք, օրինակ, խանութ-սրճարանում ու դուռը բացելուն պես զգում, ասենք, լավ սուրճի, կամ վանիլի ու դարչինի հաճելի բույրը, ապա հավանականությունը շատ մեծ է, որ այդտեղից ինչ-որ բան կգնեք: Թերևս նաև հիշում եք հանրահայտ ֆիլմը՝ «Կնոջ բույրը»:
Բառերը, իհարկե, կարևոր են, այդուհանդերձ, ուշադրություն դարձնել գեղեցիկ խոսելուն, բայց չընկնել բառարանում բառ փնտրելու հետևից: Բայց պարզվում է դրանց թողած ազդեցությունը 7 տոկոս է: Մինչդեռ տոնը, ռիթմը, ձայնի բարձրությունը, տեմբրը, ինտոնացիան 38 տոկոս ազդեցություն են թողնում: Անգամ կարիերայում առաջ գնալու համար ձայնը շատ հաճախ որոշիչ է լինում: Ամենակարևորն այստեղ նաև ձայնի մեջ էմպատիայի՝ ամպրումակցելու զգացողության առկայությունն է:
Նախորդ բոլոր թողած տպավորություններից է կախված՝ մարդիկ կուզե՞ն հետագայում շարունակել շփումը, թե՞ ոչ: Բայց թողած ազդեցությունը արհեստականորեն ստեղծել անհնար է: Դա անձնային աճի, ինտելեկտուալ հարստության, մարդուն պետքական լինելու և դիմացինի մոտ ոգևորություն ու խանդավառություն, սեփական ուժերի նկատմամբ հավատ ստեղծելու կարողության մասին է:
Գեղեցիկ ապրելն ու էլեգանտությունը ընդգծելը հաջողության դուռ են բացում: Բայց թերևս այստեղ տեղին է հիշել այն կնոջը, ում անունը հավերժ դարձավ գեղեցիկի հոմանիշ: Կոկո Շանելն ուղղակի ընդգծում էր. «Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին՝ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել»:
.
Կոկո Շանել
Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը
Շարունակելի …
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...