16:59 30.04.2021
Ապրիլի 30-ին` ժամը 07:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարարներ, որոնք հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
20:40 22.07.2025
Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […] ...
20:31 22.07.2025
«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […] ...
20:20 22.07.2025
Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ ՍիարտոՎլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...
20:10 22.07.2025
Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալովՀայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […] ...
19:57 22.07.2025
Երևանի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառըՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան-Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան-Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի […] ...
19:45 22.07.2025
Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն անհամբերությամբ սպասում է Արսեն Զախարյանի ապաքինմանը, հայտնում է Mundo Deportivo-ն: «Ճիշտն ասած՝ նրա մասին ինձ միայն ասում են, որ շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել: Երբ մենք ժամանեցինք, նա հիվանդ էր, հետո գերծանրաբեռնվածություն ուներ, իսկ հիմա վերականգնվում է: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, […] ...