15:37 04.05.2021
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքերով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դրա կիրառման ամենափոքր հավանականությունն անգամ չի կարող լինել:
«Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի ապակառուցողականությանն ու նոր Օսմանյան կայսրության երազողների հանդգնությանը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարներն իրենց հռետորաբանության պատճառով ևս մեկ պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլ նաև մարտահրավեր է Կիպրոսի հույներին»,- ասել է Կիպրոսի նախագահը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարություններում մերժում են Կիպրոսի հարցը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ մեկ այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը:
Հիշեցնենք, որ 1974-ին Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խախտումները կանխելու» պատրվակով զորք է մտցրել Կիպրոս՝ օկուպացնելով կղզու շուրջ 40 տոկոսը:
1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 541 որոշման համաձայն Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է անօրինական, իսկ թուրքական զինված ուժերը պետք է դուրս բերվեն կղզուց։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...