19:18 29.01.2018
Շուրջ 300 ադրբեջանցի, որոնք անդամակցել են արմատական խմբավորումների, ոչնչացվել է Իրաքում և Սիրիայում, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի՝ կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Սիյավուշ Հեյդարովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կա տեղեկություն Սիրիայում և Իրաքում արմատական կրոնական խմբավորումների կազմում 300 սպանված ադրբեջանցիների մասին»,- ասել է Հեյդարովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ 92 մարդ, որը մասնակցել է մարտերին, Ադրբեջանում պատասխանատվության է ենթարկվել:
«260 մարդ, որն անդամակցել է տարբեր խմբավորումների, զրկվել է քաղաքացիությունից»,- հայտնել է Հեյդարովը:
Նա հայտնել է, որ կա տեղեկություն, որ Սիրիայում և Իրաքում են գտնվում ավելի քան 300 ադրբեջանցի երեխաներ և կանայք, որոնք «ենթարկվել են արմատական խմբավորումների ազդեցությանը»:
09:10 14.08.2025
Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԿուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...