Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽ 121 պատգամավորների նախաձեռնությունը՝ ուղղված հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽ 121 պատգամավորների նախաձեռնությունը՝ ուղղված հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը

19:47 04.05.2021

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Նրանք դիմել  են  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին․

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

08:25 07.05.2025

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:15 07.05.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

BACK_TO_TOP