Թուրքիան փորձում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

Թուրքիան փորձում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները

13:56 05.05.2021

Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը խորհրդատվական բանակցություններ անցկացնելու համար մայիսի 5-ին կմեկնի Կահիրե: Օնալը հանդիպում կունենա եգիպտոսցի գործընկերոջ՝ Համդի Սանադ Լոզայի հետ: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Սա 8 տարի անց Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն է:

Նշվում է, որ կողմերը քննարկելու են երկու երկրների  հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Հանդիպմանը կորոշվի Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ժամանակացույցը:

Թուրքական իշխանամերձ «TRT haber» էլեկտրոնային լրատվական կայքի հաղորդմամբ` այդ հանդիպումներից հետո Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլը կլինի դեսպանների նշանակումը:

«Եթե հարաբերությունները կարգավորվեն,  հնարավոր է օրակարգում հայտնվի նաև երկու երկրների միջև ծովային սահմանազատման համաձայնագրի ստորագրումը»,-գրել է լրատվականը:

Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել էր Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին:  Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:

Օրեր անց Չավուշօղլուն անդրադառնալով երկկողմ  հարաբերությունների թեմային ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի  իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP