21:30 06.07.2018
Ամերիկահայ հայտնի երգչուհի Թամար Կապրելյանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում է և այդ ժամանակահատվածում, դատելով Instagram-ի իր էջից, բավական ակտիվ գործունեություն է ծավալում այստեղ: Նա մասնակցել է հայկական շոու ծրագրերին, ընկերների հետ շրջում է Երևանում և ոչ միայն, ինչպես նաև զբաղվում է իր հիմնադրած «Նվակ» երաժշտական ծրագրով:
SHANTNEWS.am-ը Թամար Կապրելյանի հետ հանդիպել է Երևանի ձայնագրման ստուդիաներից մեկում և, անտեսելով սաստիկ շոգը, զրուցել ենք «Նվակ»-ի, Հայաստանի, երգչուհու սիրելի վայրերի, «Եվրատեսիլ»-ի ու կայանալիք ծրագրերի մասին: Թամարը նաև խոսել է իր սիրելի սերիալների ու երգերի մասին:
Ներկայացնենք հատվածներ Թամար Կապրելյանի հետ հարցազրույցից.
«Տաղանդները հոս են, բայց նրանց հետ չեն համագործակցում …»
Երեք տարի առաջ հիմնադրեցինք «Նվակ»-ը: Եվ ես ամեն տարի այս շրջանում գալիս եմ Հայաստան, իմ ընկերների հետ փնտրում և գտնում ենք երիտասարդներ, որոնք գիտեն երգ գրել, այն մշակել և երգել: Այդ երիտասարդների հետ մենք աշխատում ենք, նրանց խորհուրդներ ենք տալիս, միասին միջոցառումներ ու համերգներ ենք կազմակերպում, ինչպես նաև նրանց երգերը ստուդիայում ձայնագրելուց հետո փորձում ենք զբաղվել այդ երգերի տարածմամբ:
Տաղանդները հոս են, բայց նրանց հետ չեն համագործակցում: Մենք փորձում ենք նրանց տաղանդը զարգացնել և նրանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել Եվրոպայում և ԱՄՆ-ում իրենց երգերը տարածելու ու լսելի դարձնելու համար:
«Հայաստանում մթնոլորտը փոխվեց, սիրիահայերը լավ բաներ բերեցին իրենց հետ …»
Առաջին անգամ Հայաստան 2014-ին եկա, որից հետո այնպես ստացվեց, որ համարյա ամեն տարի սկսեցի գալ: Սիրիայից եկած հայերն այս տարիների ընթացքում Հայաստանում, Երևանում կարծես մթնոլորտը փոխեցին, սիրիահայերը լավ բաներ բերեցին իրենց հետ:
Հայաստանը շատ եմ սիրում և հիմա, քանի որ այստեղ շատ ընկերներ ունեմ, էլ ավելի եմ սկսել սիրել: «Նվակ» նախագիծը կարծես իմ երեխան լինի ու միայն դրա համար ձգտում եմ այստեղ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել:
«Everything happens for a reason… Ոչինչ պատահական չի լինում …»
«Եվրատեսիլ»-ի մեր երգը կարծեմ շատ սիրուն էր և պատմություն ուներ այն: Մեր ամբողջ թիմը հայերից էր բաղկացած, և մենք պատրաստվել էինք ամբողջությանբ: Մեծ թիմ ունեինք և շատ հստակ գիտեինք մեր անելիքները, բայց … գիտես, Հայաստան ես գալիս, գործ ես անում, շատ քրտնաջան աշխատում ես, բայց չգիտես՝ ինչ կլինի: Ես էլ եմ այն կարծիքին, որ ոչինչ պատահական չի լինում: So (և ուրեմն), չի անցել, ինչ կարող ենք անել:
Թամար Կապրելյանի դիտած սերիալներն ու լսած երգերը
Ֆիլմեր այնքան էլ չեմ նայում, հիմնականում սերիալների եմ նախապատվությունը տալիս:
So…
«Game of Thrones»-ը շատ եմ սիրում
«House of Cards»-ը շատ հոգեբանական թրիլլեր է
«Downton Abbey»-ն անգլիական հրաշալի սերիալ է, ես շատ եմ սիրում …
Իսկ երգերից հիմա Dua Lipa-ին եմ շատ լսում, իսկ վերջին երգը, որ ավելացրել եմ երգերիս ցանկում, «Cardi B-ի I like it»-ն է:
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում:
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...