Գյումրին կրկին պահանջված տուրիստական ուղղություններից մեկն է․ զբոսաշրջիկների  հոսքն ակտիվացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Գյումրին կրկին պահանջված տուրիստական ուղղություններից մեկն է․ զբոսաշրջիկների  հոսքն ակտիվացել է

20:00 06.05.2021

2020-ի համավարակը, այնուհետ պատերազմական դրությունը լուրջ ազդեցություն թողեցին զբոսաշրջային տեմպերի վրա, տնտեսության այս ճյուղում վնասներն էական են։ Հայաստան զբոսաշրջիկների մուտքը սահմանափակումների պատճառով արգելված էր, նվազեցին նաև ներգնա տուրիզմի տեմպերը։ Ընդամենը մեկ ամիս է, որ Գյումրիում տուրիստական խմբերի աշխուժություն է նկատվում, և քաղաքը նորից  հայտնվել է պահանջված ուղղությունների շարքերում։

«Գյումրիի բրենդավորումը շատ կարևոր է և դա պետք է  սկսել մարդկանցից և համապատասխան պաշտոնյաներից, որոնք պետք է անդադար հանդես գան Գյումրին բրենդավորելու, գովազդելու կարողությամբ, ցավոք, մենք այսօր այդ ոլորտի խթանման համար սոցիալական գովազդ չունենք»,- Գյումրիում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Ինչպես  ավելացնել կամ նորացնել  մարզում շրջագայությունների ուղղությունները, ինչպես փոխել ծառայությունների որակը, որպեսզի էլ ավելի գրավիչ դառնա Հայաստանի 2-րդ քաղաքը։ Ոլորտի մասնագետներն ու  պատասխանատուները քննարկմանը փորձել են գտնել այս հարցերի պատասխանները և շեշտել են այն խնդիրները, որոնք խոչընդոտ են հանդիսանում մարզի համար։ Դրանք վերաբերում են մասնավորապես ենթակառուցվածքների բացակայությանը, զբոսավարների կրթվածությանն ու մարզի ունեցած պոտենցիալի ոչ ամբողջական ներկայացմանը։

«Բացը միանգամից փակել հնարավոր չէ, դա քայլ առ քայլ է իրականացվելու, ներկայումս Ավստրիայի զարգացման գործակալության դերակատարների, մարզի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում ինտեգրված կայուն գյուղացիական զբոսաշրջության զարգացման շրջանակներում, 2021 թվականին մենք փորձելու ենք տեղի համայնքներին ակտիվացնելու տարբեր ծրագրային գաղափարներ ներկայացնել ու իրականացնել»,- նշել է Շիրակի մարզպետարանի ծրագրերի զարգացման, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

«Մենք խնդիր ենք ունեցել տուրիստական երթուղիներում ներկայացվածության, մեր մարզը միշտ դուրս է մնացել, բայց հուրախություն մեզ, 2019 թվականին այդ բացը ինչ-որ չափով լուծվեց։ Հիմա Գյումրին ամենասիրված ուղղություններից մեկն է համարվում, բայց, ցավոք, միայն Գյումրին, ոչ թե մարզը»,- ասել է Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

BACK_TO_TOP