Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

17:45 07.05.2021

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։

Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։

Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 14.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

08:17 14.08.2025

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Նիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

08:07 14.08.2025

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...

Բարսեղյանի ճակատագրական վրիպումը. «Սլովանը» լքում է ՉԼ-ն

08:00 14.08.2025

Բարսեղյանի ճակատագրական վրիպումը. «Սլովանը» լքում է ՉԼ-ն

«Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Սլովանին» (4:3)։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է կիսապաշտպան Ռոբերտ Մակը։ «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը դուրս թողնելով «Սլովանին» […] ...

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

BACK_TO_TOP