Սիրիա ներխուժումը քննադատելու մեղադրանքով Թուրքիայում 300 մարդ է ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Սիրիա ներխուժումը քննադատելու մեղադրանքով Թուրքիայում 300 մարդ է ձերբակալվել

10:27 30.01.2018

Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջանում սկսած գործողությունը սոցիալական ցանցերում քննադատելու համար երկրի իշխանությունները ձերբակալել են 311 մարդու։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այս ձերբակալությունը պատճառաբանել է նրանով, թե իբր այս մարդիկ վերջին 10 օրերին սոցցանցերում «տարածում են ահաբեկչամետ քարոզչություն»։ Հենց այդքան օր առաջ է սկսվել թուրքական բանակի «Ձիթենու ճյուղ» գործողությունը։

Հանգստյան օրերին Թուրքիայի 170 մտավորականներ բաց նամակ էին գրել իշխող կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով ու պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Նրանց միացել էր նաև «Թուրքիայի բժիշկների միությունը», որն ինքնուրույն փորձել էր օգնել ռազմական գործողություններից տուժածներին։ Հայտնում է «Reuters» գործակալությունը։

«Հավատացեք, նրանք մտավորականներ չեն, նրանք ստրուկների ոհմակ են։ Նրանք իմպերիալիզմի ծառաներն են … Այս «Ոչ պատերազմին» կոչը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրանց դավաճան հոգու ճիչը», — մտավորականների ու բժիշկների քայլերն այսպես է բնորոշել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի փոխվարչապետն էլ հայտարարել է, թե այս կազմակերպությունն իրավունք չունի «թուրքական» անվանվել, քանի որ չի ներկայացնում Թուրքիայի հանրությունը։ Իսկ իրավապահներն արդեն հետաքննությունն ու հետապնդումներ են սկսել կազմակերպության գործունեության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիան այս շրջանում պաշտոնապես ռազմական գործողություններ է սկսել հունվարի 20-ին։ Անկարան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման։ Սա պաշտոնական մեկնաբանությամբ, իսկ իրականում թուրքերն ուզում են տարածքը բնակեցնել արաբներով ու ազատվել տեղի քրդերից, որոնց հետ հին հաշիվներ ունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP