23:40 10.05.2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։
Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։
Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։ Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։
Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»։
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...