Ցուցադրված Գեղարդը բնօրինակը չէ. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Ցուցադրված Գեղարդը բնօրինակը չէ. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ

15:00 07.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարն Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Գեղարդի վաճառքի մասին լուրերին ու դրանց շուրջ արձագանքին: Նա ասաց, որ նախօրեին երեք հոգևորականներ մի երևույթի մասին տվել են երեք տարբեր բացատրություններ:

«Սա բոլորիս հեղինակության հարցն է, ոչ միայն մեր նախաձեռնության, որ բացահայտվի, թե այս երեքից որն է ստում: Արշակ սրբազանն ասում է՝ մաս չի պակասել, հետո մեր ճնշումների ներքո ասում է՝ չենք վաճառել, տվել ենք: Դրանից հետո երևի կաթողիկոսը բացատրել է, թե ինչ մեծագույն սխալ է թույլ տվել, ապա Տեր Վահրամն ասաց՝ չի տրվել, իսկ վերջում տեր Ասողիկն ասաց՝ Գեղարդից մաս է տրվել ուրիշին»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ հնարավոր է՝ այսօր Մայր Աթոռում ցուցադրության դրված Գեղարդը բնօրինակը չէ, քանի որ բնօրինակի վրա, ըստ որոշ հոգևորականների պնդման, մետաղական կնիք կա: Նա կոչ արեց օրվա իշխանություններին և ԱԱԾ-ին՝ լուրջ հետաքննություն սկսել: Նախաձեռնության անդամն ասաց, որ հայ եկեղեցու պատմության մեջ չկա նման բան, որ որևէ կաթողիկոս կամայական կերպով, առանց համաձայնեցնելու, ինչ-որ բան նվիրի ուրիշին:

Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն էլ նշեց՝ եթե որևէ սրբազան կարող է փաստել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ դարերի ընթացքում եղել է նման դեպք, որ իր եկեղեցու հիմնասյուները, հիմնաքարերը հանդիսացող Պողոս և Պետրոս առաքյալների մասունքներից նվիրաբերել է որևէ եկեղեցու, ինքը ներողություն կխնդրի:

«Ինչ վերաբերում է Գեղարդին, Խաչափայտի մասունքին և Լուսավորչի աջին, սրանք հայ եկեղեցու երեք մեծագույն արժեքներն են, որոնց առաջին երաշխավորը կաթողիկոսը պետք է լինի: Նրանք փորձում են այս կերպ շեղել սլաքը, որ ուղղված է կաթողիկոսի հրաժարականին, նշում, թե կեղծ փաստեր ենք բերում՝ առանց հիմնավոր փաստարկների: Ներկայացված Սուրբ Գեղարդը վստահաբար այն սրբությունը, այն մասունքը չէ. բնօրինակ Գեղարդը երբեք չի հանվել, բացի այն դեպքից, երբ կատարվեց մյուռոնօրհնեք: Այն մետաղական դաջվածքով կնիքներ ուներ՝ դրանք չեն քերվում, չեն մաքրվում, իսկ այս մեկի վրա զմուռսից կնիքներ էին, որ 5-10 րոպե առաջ կարող էին դնել»,- ասաց նա:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները պատրաստվում են դիվանատան տարածքում մնալ անժամկետ, ասացին, որ իրենց նոր մարդիկ են միանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

22:48 03.05.2025

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

22:35 03.05.2025

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

BACK_TO_TOP