2040-ին 4 մլն բնակչությունն իրատեսական է. Ա.Ասատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.08 oC

2040-ին 4 մլն բնակչությունն իրատեսական է. Ա.Ասատրյան

14:21 02.10.2017

 2017թ-ի առաջին 8 ամիսների ընթացքում 26.605 անձ դիմել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար, նրանցից 15.000-ը դիմել է առցանց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այդ մասին ասել է այսօր՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նախարարի խոսքերով, սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ներդրումը, որը պարբերաբար ընդլայնվում է, կարևոր քայլ է նախ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և երկրորդ՝ ծառայությունների մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում նաև ներդրվել են ծրագրեր, որոնք ուղղված են եղել սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը և բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականաության ապահովմանը: 12 ամիսների ընթացքում վերանայվել են անապահովության գնահատման մեթոդաբանությունն ու մոտեցումները, երեխաների խնամքի և գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպվել են: «Մենք պետք է աշխատանքներ տանենք նաև այն ուղղութամբ, որ ընտանիքները դառնան ինքնաբավ և սոցիալական վիճակը չդառնա պատճառ՝ երեխային գիշերօթիկ հաստատություն տեղավորելու համար», – նշել է նախարարը:  Հարցին, թե որքանով իրատեսական է համարում, որ մինչ 2040թ-ը Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոն և արդյո՞ք կատարվող բարեփոխումները բավարար են դրա համար, նախարարը նշեց, որ՝ այո, դա հնարավոր է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողների

19:37 16.05.2025

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...

Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհում

19:32 16.05.2025

Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհում

Forbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանը

19:25 16.05.2025

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն […] ...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնք

19:16 16.05.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների […] ...

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

19:11 16.05.2025

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն

19:07 16.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP