Լիբանանի վարչապետը նախագահին հորդորում է չխոչընդոտել կառավարության ձևավորմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Լիբանանի վարչապետը նախագահին հորդորում է չխոչընդոտել կառավարության ձևավորմանը

19:42 22.05.2021

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ օրը ելույթ է ունեցել Լիբանանի խորհրդարանում, որի ընթացքում երկրի ղեկավարին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ:

«Ես Հանրապետության Նախագահ Միշել Աունին կոչ եմ անում դադարեցնել հողմաղացների դեմ կռիվ տալ և նոր կառավարության համար ճանապարհ բացել պատգամավորների պալատի վստահության քվե ստանալու համար»,-հայտարարել է  վարչապետը, որի ելույթը հեռարձակվել է Al Jadeed հեռուստատեսությամբ:

Վարչապետի խոսքով ՝ պետության ղեկավարը «պետք է հաստատի կառավարության կազմը և չխանգարի դրա ձևավորմանը»: Միևնույն ժամանակ, Հարիրին մերժել է նախագահի շրջապատի մարդկանց  նախարարներ նշանակելու իրեն պարտադրելու բոլոր փորձերը: «Ես ղեկավարելու եմ մի կաբինետ, որը բարեփոխումներ է իրականացնելու և Լիբանանը դուրս է բերելու ճգնաժամից, այլ  ոչ նախագահի թիմի կողմից հարմարեցված կառավարություն», – ասել է նա:

Վարչապետ Հարիրիի և Նախագահ Աունի միջև ապագա կաբինետի կազմի շուրջ տարաձայնությունները Լիբանանում շարունակվող քաղաքական ճգնաժամի  պատճառներից մեկն են ։

«Ալ-Մուստաքբալ» սունիական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, ով անցած տարվա հոկտեմբերի 22-ին նշանակվեց վարչապետ, չի հաջողվում  նախագահ Միշել Աունից ստանալ նոր կաբինետի կազմի հաստատումը ։ Վերջինս  պահանջում է նախարարական պորտֆելների գոնե մեկ երրորդը  տալ իր կողմնակիցներին:  Հանրապետության ղեկավարը պնդում է, որ որպես սահմանադրության երաշխավոր ՝ իրավունք ունի նախարարներ նշանակել քրիստոնեական համայնքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

12:12 18.06.2025

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...

SHANTNEWS

12:00 18.06.2025

SHANTNEWS

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

11:48 18.06.2025

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

11:39 18.06.2025

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

11:26 18.06.2025

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

Հունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...

BACK_TO_TOP