17:52 26.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումից:
«Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով։
Նախարարներն անդրադարձ կատարեցին դարավոր բարիդրացիական կապերով միահյուսված hայ-իրանական համընդգրկուն հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջիններիս հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գրավականն են:
Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:
«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև»,- նշեց նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկում ունեցան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը: Արա Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։
Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը»:
19:46 18.06.2025
Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարարԻրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...
19:24 18.06.2025
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...
19:11 18.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:58 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...
18:48 18.06.2025
Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...