10:51 27.05.2021
ԱԺ-ն երեկվա նիստի աշխատանքներն ընդհատել էր ԿԲ նախագահի զեկույցի փուլում։ Այսօր ելույթների համար գրանցված պատգամավորները հրաժարվել են դրանցից, փոխարենը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթով հանդես է եկել խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցն անդրադարձել է այսօր տարածված այն բոթին, թե ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինվորներ:
«ՀՀ սահմանից չենք կարող դա գերեվարում անվանել, դա առևանգում է։ Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս և իրերն իրենց անուններով չեն կոչում: Ես կոչ եմ անուն մեր բոլոր գործընկերներին պարտադիր հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: Մեր հանրության շրջանում և բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների։ Կարծում եմ, որ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն, պետք է հստակ գնահատական ստանա»,-ասել է Մակունցը:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...