11:56 01.06.2021
Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Ֆրանսիայի Բաց առաջնությանը՝ Ռոլան Գարոսին.
«Ողջույն բոլորին: Սա այն իրավիճակը չէ, որ ես երբևէ կպատկերացնեի: Կարծում եմ՝ հիմա մրցաշարի, մյուս թենիսիստների և իմ բարօրության համար ամենալավն այն կլինի, որ ես լքեմ մրցաշարը, որպեսզի բոլորը կարողանան վերադառնալ Փարիզում ընթացող թենիսին: Ես երբեք չեմ ցանկացել ուշադրություն գրավել: Ես ԱՄՆ-ի 2018 թվականի Բաց առաջնությունից ի վեր տառապում եմ շարունակական դեպրեսիայից և ես իսկապես շատ բարդ ժամանակներ եմ ապրել՝ դա հաղթահարելով: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ինտրովերտ եմ, ու շատերը նկատած կլինեն, որ մրցումների ժամանակ ես ականջակալներով եմ, քանի որ դա օգնում է խլացնել տագնապը: Չնայած մամուլը միշտ բարյացակամ է եղել իմ նկատմամբ, ես իմ էությամբ հանրային մարդ չեմ և շատ եմ լարվում՝ համաշխարհային մեդիայի առաջ խոսելիս: Այսպիսով, այստեղ՝ Փարիզում, ես որոշեցի իմ բարօրության համար բաց թողնել մամուլի ասուլիսները՝ այդ մասին նախապես հայտնելով կազմակերպիչներին ու ներողություն խնդրելով: Ես պատրաստ էի հարցազրույցներ տալ մրցաշարի ավարտից հետո: Կարծում եմ՝ պետք է քննարկել և գտնել լավագույն տարբերակը մարզիկների, լրագրողների և երկրպագուների համար»,- գրել է Օսական Instagram-ի իր էջում:
Մինչև մրցաշարի մեկնարկն Օսական տեղեկացրել էր, որ մտադիր չէ շփվել լրագրողների հետ: Երեկ նա տուգանվել է 15 հազար դոլարով՝ մամուլի ասուլիսը բաց թողնելու համար:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...