Ինչպե՞ս Վեներան դարձավ դժոխք. NASA-ն երկու առաքելություն է նախապատրաստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Ինչպե՞ս Վեներան դարձավ դժոխք. NASA-ն երկու առաքելություն է նախապատրաստում

13:00 03.06.2021

ԱՄՆ ազգային աերոտիեզերական գործակալությունը՝ NASA-ն, 2028-2030 թվականների ընթացքում երկու առաքելություն կուղարկի Վեներա՝ հետազոտությունները վերսկսելու համար: Դրանց նախապատրաստությունների համար կպահանջվի 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է NASA-ի մամուլի ծառայությունը:

Թռիչքները դեպի Վեներա իրականացվելու են հիմնականում այն նպատակով, որպեսզի պարզվի, թե ապրելու համար նախատեսված մոլորակն ինչպես դարձավ դժոխք, այն դեպքում, երբ այն ուներ բոլոր բնութագրերը Երկիր մոլորակի նման բնակելի դառնալու համար:

DAVINCI+ առաքելության միջոցով գիտնականները մտադիր են պարզել մթնոլորտի բաղադրությունը, ինչպե՞ս է այն ձևավորվել  և զարգացել, և բացի դրանից՝ արդյո՞ք այնտեղ երբևէ օվկիանոս եղել է: VERITAS առաքելության միջոցով  NASA-ի փորձագետները մտադիր են կազմել Վեներայի մակերևույթի քարտեզը, հասկանալ պատճառները, թե ինչու Վեներան զարգացավ ոչ Երկրի նման: Դեպի Վեներա երկու թռիչքները կիրականացվեն վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ: Այդ մոլորակի ուսումնասիրությունը դադարել էր 1978 թվականից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

BACK_TO_TOP