Ռուսաստանի փոստը և «Հայփոստ»-ը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Ռուսաստանի փոստը և «Հայփոստ»-ը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև

16:58 04.06.2021

Ռուսաստանի փոստը և «Հայփոստ»-ը հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնեցին «Հայփոստ»-ից:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի և «Հայփոստ»-ի համատեղ կապուղի։ Միաժամանակ փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև էքսպրես առաքման սակագների նվազեցման և միջազգային կանոնավոր չվերթներով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաև Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առևտրի հարթակների ապրանքները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց և մեծ հաջողությամբ համագործակցում ենք «Հայփոստ»-ի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջև ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաև կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջև ծանրոցների առաքումը»,- նշեց Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ, և արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները և Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (կորոնավիրուսի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,- նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

08:35 15.07.2025

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

BACK_TO_TOP