19:30 10.06.2021
Այսօր աշխարհի բնակչության թիվը կազմում է ավելի քան 7 871 640 500 մարդ: Չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել: Այսօրվա դրությամբ աշխարհում հանրային առողջության վրա արդեն ծախսվել է 7 400 000 000 ԱՄՆ դոլար:
Համաշխարհային Worldometer աշխարհաչափը ներկայացրել է տվյալներ հունիսի 10-ի՝ ժամը 12:40-ի դրությամբ։
Ըստ այդ տվյալների՝ աշխարհում ամենից շատ ծախսվում է հանրային առողջապահության վրա, ուստի այսօր արդեն ծախսվել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ աշխարհում րոպեում ծախսվում է 10 միլիոն ԱՄՆ դոլար: Առողջապահությունից հետո գալիս է կրթությունը, ուստի այսօր 5 միլիարդ ԱՄՆ դոլարից մի փոքր ավելին է ծախսվել կրթության վրա: Մեկ րոպեի ընթացքում դրա վրա ծախսվում է մոտ 7-8 միլիոն դոլար: Այսօր պաշտպանության համար ծախսվել է ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ մեկ րոպեի համար ծախսվում է 3 միլիոն դոլար:
Հետաքրքիր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 61 միլիոն մարդ է ծնվել, իսկ ավելի քան 25 միլիոն մարդ՝ մահացել: Այսօր այս տվյալները հետևյալ տեսքն ունեն.
ծնվել է ավելի քան 184 000 մարդ
մահացել է ավելի քան 77 000 մարդ։
Նշենք, որ 1 րոպեում մահանում է մոտ 115 մարդ, իսկ սովից այսօր մահացել է ավելի քան 14000 մարդ, ավելի քան 20 մարդ մեկ րոպեում մահանում է սննդի պակասի պատճառով: Մոտավորապես նույն թվով (ավելի քան 14000) մարդիկ երեկ աշխարհում մահացել են կորոնավիրուսից:
19:16 02.07.2025
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆԲաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի «ոչ բարեկամական քայլերի հետ»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Արազ Ազիմովի հետ […] ...
19:08 02.07.2025
Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել […] ...
19:00 02.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող ԴանիայինՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։ «Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում […] ...
18:54 02.07.2025
Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրինԱյսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […] ...
18:47 02.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըՈստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...
18:41 02.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...