10:36 15.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևան՝
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի
և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-40 համարներ, Քրիստափորի 1-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,
Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-21 համարներ, Բագրատունյաց 41-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր, Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզ՝
Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ
շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...