19:53 18.06.2021
Վրաստանի հանրային պաշտպանն անհիմն է համարում «պարետային ժամն» ուժի մեջ թողնելու իշխանությունների որոշումը: Այս մասին օմբուդսմեն Նինո Լոմջարիան ասել է Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Օմբուդսմենը կարծում է, որ միջգերատեսչական համակարգող խորհուրդը պետք է հանրությանը տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «պարետային ժամն» ազդում կորոնավիրուսի տարածումը զսպելու վրա.
«Չնայած, 2021 թ. մարտի դրությամբ համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումներ հանվել են, Վրաստանի կառավարությունը չի տրամադրել որոշակի գիտական մեթոդի վրա հիմնավորված հիմնավորում և չի բացատրել, թե ինչու է անհրաժեշտ պահպանել գիշերվա տեղաշարժի արգելքը»,- ասել է Նինո Լոմջարիան։
Վրաստանում գիշերը տեղաշարժի արգելքն ուժի մեջ է անցյալ տարվա նոյեմբերից: Ավելի քան վեց ամիս շարունակ պարետային ժամը սկսվում էր 21:00-ից և ավարտվում՝ 05:00-ին, մայիսին տեղափոխվեց՝ 23:00-ից, իսկ հունիսի 1-ից տևողություն սահմանվեց մինչև 04:00-ն:
Վրաստանի տարբեր շրջանների և քաղաքների բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել պարետային ժամը, կամ դրա տևողությունը կրճատել:
14:17 19.06.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Zhong Tong» ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
14:12 19.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
14:05 19.06.2025
Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է․ ԿվարացխելիաՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին։ «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է»,- ասել է վրացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։ Ի դեպ, Կվարացխելիան բազմիցս նշել է, որ իր կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։ ...
14:00 19.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29/1, 31, 31/1, 33, 33/1, 31/3, 33/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ ...
13:54 19.06.2025
Քննարկվել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր․ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։ Ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։ Փրկարար ծառայության տնօրենը […] ...
13:50 19.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...