12:33 22.06.2021
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հունիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն երկրում առկա ներքաղաքական լարվածության թոթափմանը։ Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերությունների պատմությանը՝ Լիտվայի նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է՝ ընգծելով, որ 1991 թվականին Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը: Անդրադարձ է եղել նաև Լիտվայի առանցքային դերին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:
Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ աշխատելու պարարտ հող է տեսնում հատկապես տնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար: Հակամարտության տևական և կայուն կարգավորման համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը:
17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...