12:30 24.06.2021
Հյուսիսատլանտյան դաշինքի անցած գագաթնաժողովը ցուցադրեց աննախադեպ հակառուսական տրամադրվածություն ու հաստատեց դաշինքի մտադրությունները համաշխարհային ոստիկանի դերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանը քաջատեղյակ է, թե դաշինքի քաղաքականությունն ինչպիսի կործանիչ հետևանքներ կարող է ունենալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար: ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովը ցույց տվեց աննախադեպ հակառուսական տրամադրվածություն և վերահաստատեց դաշինքի հավակնությունները՝ լինելու աշխարհի ոստիկան», – ասել է նա միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովի ժամանակ:
Պատրուշևի խոսքով ՝ Արևմուտքում շատերը խոսում են ագրեսիվ ու էքսպանսիոնիստական Ռուսաստանի մասին, բայց փաստերը հակառակն են մատնանշում: «ՆԱՏՕ-ի երկրներում ռազմական կարիքների համար հատկացումների աճը շարունակվում է: Չնայած 2020-ին համաճարակի ընթացքում ՀՆԱ-ի ավելի քան 6 տոկոսով անկմանը, դաշինքի ռազմական ծախսերն աճել են գրեթե 4 տոկոսով», – ավելացրել է նա:
Հունիսի 14-ին հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ձգտում առճակատման և չեն սպառնում Ռուսաստանին: Դաշինքի գլխավոր քարտուղարը Մոսկվայի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն էր հայտնել`անկանխատեսելի սրացումներից խուսափելու համար:
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...
12:28 11.07.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինըԵվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ներկայացուցիչը։ ...
12:17 11.07.2025
Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...
12:07 11.07.2025
Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...