«Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»․ թուրք գրող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

«Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»․ թուրք գրող

15:04 28.06.2021

«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել, հայտնում է Ermenihaber-ը։

Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։

Ինքը՝ Բյուլենթ Քըլըչը, միջադեպը պատմել է հետևյալ կերպ․ «Ոստիկաններից մեկը ոտքով կոկորդս էր սեղմում, շունչս կտրվում էր։ Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը երեկ սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղի ունեցածը բոլորովին արտասովոր կամ բռնության կիրառում չի համարել։ «Չթույլատրված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողներին ձերբակալելը բռնություն չէ»,- պնդել է պաշտոնյան։

Միջադեպին անդրադարձել է նաև թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը՝ իր «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են կամ ոտքերի տակ» հոդվածով։ Ըստ հեղինակի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ խտրականությունը միշտ եղել է, բայց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո այդ խտրականությունն ավելի համակարգված վիճակի է հասել։ «Տարբերությունն այն է, որ և ձեռքերի վրա պահվողները, և ոտքերի տակ գտնվողները շատ քիչ էին, և դա այնպիսի համակարգված տեսք չուներ, ինչպես այսօրվա Թուրքիայում է»,- գրում է Յեթքինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

BACK_TO_TOP