«Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

«Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

20:58 28.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ բարեկամներ

2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը.

1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «խաղի կանոնների» բնույթը: Ստեղծված իրավիճակը հարկադրում է բոլորիս յուրովի գնահատել մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները՝ ձգտելով դրանց հաղթահարումն իրագործել ողջ ժողովրդի հավաքական ներուժի օգտագործման միջոցով։

2․ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, սակայն արձանագրված շուրջ 4000 ձայնը վկայում է, որ կուսակցության հանդեպ ձևավորվել է որոշակի դրական վերաբերմունք։ Իհարկե, դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար: Միաժամանակ, պետք է ընդգծել, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը բևեռացվեց․ Մի մասը ընտրեց նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված դաշինքներին, իսկ մյուս մասը՝ կրկին շանս տվեց գործող իշխանություններին, որի արդյունքում քաղաքական ուժերի գերակշռող մասը չհաղթահարեցին անցողիկ շեմը։

3․ «Արդար Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ինչպես կուսակցությանը ձայն տված, այնպես էլ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ընտրական տեղամասերում առաջնորդվել են բացառապես պետականության ու պետության շահերով, քաղաքացիական խորը պատասխանատվության գիտակցմամբ և դրսևորել են օրինականության և իրավունքի վրա հիմնված վարքագիծ։

4․ Կուսակցությունն արձանագրում է, որ մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրողության և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ։

5․«Արդար Հայաստան» կուսակցությունն իրեն համարում է իր օգտին քվեարկած քաղաքացիների խոսնակը և հանդես է գալու նրանց անունից, ինչպես նաև գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ու բարեկեցության:

6․ Խորապես համոզված ենք, որ թե՛ նորընտիր Ազգային Ժողովը, թե՛ առաջիկայում կազմավորվելիք կառավարությունը կանգնած են կարևոր և պատասխանատու առաքելություն իրականացնելու խնդրի առաջ՝  հանրային կյանքի բոլոր ոլորտներում բեկում իրականացնելու հաստատակամությամբ։

7․ Որակապես նոր սահմանադրության ընդունման, կառավարման համակարգի փոփոխության, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդրի բարելավման, տնտեսական իրավիճակի կայունացման ու որակապես նոր պետության ձևավորման հարցերը հրատապ լուծում են պահանջում, հետևաբար՝ առաջիկա ժամանակահատվածը պետականաշինության տեսանկյունից պահանջում է գործադրել առավելագույն ջանքեր՝ այլևս չսայթաքելու, չսխալվելու և չձախողելու գիտակցմամբ։

8․«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ դատաիրավական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Մենք կարևորում ենք դատաիրավական համակարգի ամբողջական վերափոխումը՝ անաչառ, ազնիվ և իրապես անկաշառ դատական համակարգ կառուցելու անշրջելի հաստատակամությամբ։ Ընդորում, հարկ ենք համարում ընդգծել, որ պետական բոլոր ինստիտուտներում արդարության միջավայրի ձևավորումը օրվա հրամայական է ու ժամանակի պահանջ: Եթե մենք այս անգամ էլ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք վերափոխել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում՝ խորը հիասթափության առաջ կանգնեցնելով մեր ժողովրդին։

9․«Արդար Հայաստան» կուսակցությունն առաջիկայում զբաղվելու է կուսակցական շինարարությամբ՝ ձգտելով իր նպաստը բերել քաղաքական միջավայրը փոփոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու նպատակով՝ քաղաքական դաշտում լրջագույն ազդեցություն ու պատասխանատվություն կրելու և քաղաքական որոշումների վրա ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։

10․ Կուսակցության գործունեության հիմքում պետականաշինությունն է, որի իրագործման համար մշտապես պատրաստակամ ենք ներդնել մեր ուժերն ամբողջությամբ։ Առաջիկայում կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության գործունեության ճանապարհային քարտեզը։

11․ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP