ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը

14:21 29.06.2021

Այսօր Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ  համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։

ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ», նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ խորհրդում:

Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ, և այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։

Կատարի հետ համաձայնագրի միջոցով շուկան հավասարապես կբացվի անդամ բոլոր 27 երկրների համար․ կապահովվի Կատարի և ԵՄ-ն միջև ավիափոխադրումների համար գործող կանոնների ու ստանդարտների արդիականացումը։ Համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ առաջինը ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրների միջև:

Բոլոր չորս համաձայնագրերի դրույթներով կամրագրվեն բնապահպանական, սոցիալական և արդար մրցակցության պահանջներ և դրանց կիրարկման կուռ մեխանիզմներ` մրցակցության ցանկացած խեղաթյուրումից կամ այլ չարաշահումներից խուսափելու նպատակով:

Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP