14:53 01.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին:
Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար:
Հիմնավորման համաձայն՝ ստացվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան գրությունը աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հանգեցրել է Արցախի կառավարության բյուջետային եկամուտների, ինչպես նաև Արցախի բնակչության եկամուտների նվազեցմանը: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել 1,204,550,0 հազ. դրամ: Այդ գումարը Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ հուլիս ամսվա բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար: Նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ Արցախի Հանրապետությանը 7,584,511.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշմամբ մենք Արցախին հատկացնում ենք ևս 8.7 մլրդ դրամ: Այս ընթացքում՝ նոյեմբերի 9-ից հետո, իրականացվել է շուրջ 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ծախսվել է 53 մլրդ դրամ։ Ուզում եմ հիշեցնել, թե Արցախի մեր հայրենակիցներին աջակցության ինչ միջոցառումներ են իրականացվել։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցություն. այս ծրագրից օգտվել է 3300 շահառու, ծախսվել է 1 մլրդ 654 մլն դրամ։ Արցախում անշարժ գույք կորցրած բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցություն ծրագրով 450 հյուրընկալող է օգտվել, ծախսվել է 196 մլն դրամ։ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագիր. սա 4 ամիս 68,000 դրամի աջակցության ծրագիրն է, օգտվել է 109,000 շահառու, ընդհանուր ծախսը կազմվել է 30 մլրդ դրամ։ Հյուրատների աջակցություն ծրագիրն ենք իրականացրել, որոնք հյուրընկալել են արցախցիներին՝ 21 հյուրատուն, աջակցության ծրագրի ծավալը կազմել է 162 մլն դրամ։ Վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր. ծախսվել է շուրջ 10 մլրդ դրամ: Այս ծրագրերը ընթացքի մեջ են։ Ունենք նաև ավարտված ծրագրեր. Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիր, օգտվել է 100,000 շահառու և ծախսվել է 7.3 մլրդ դրամ։ Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցության ծրագիր, յուրաքանչյուրին 20,000 դրամ՝ ամանորյա նվերի կարգով, ծախսվել է 277 մլն դրամ։ Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների աջակցության ծրագիր. ծախսվել է 940 մլն դրամ։ Արցախի կոմունալ ծախսերի վճարման ծրագիր, այսինքն՝ արցախցիների բոլոր կոմունալ ծախսերը վճարել ենք, ծախսվել է 1մլրդ դրամ։ Հաջորդը՝ Արցախի բնակչության կապի և կոմունալ ծախսերի վճարում, ծախսվել է 4,6 մլրդ դրամ։ Արցախի պետական աշխատողների վարձատրության գծով ծախսվել է 3 մլրդ 100 մլն դրամ և Արցախի տնտեսությանը աջակցություն ծրագրով ծախսվել է 1 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ մենք ընդունել ենք շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր, գումարվում է նաև այս 9 մլրդն: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ այս պահի դրությամբ ծախսվել է։ Իմ թվարկված ծրագրերից մի մասն ընթացքի մեջ է, մյուս մասը՝ ավարտվել է»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցությունը Արցախի մեր հայրենակիցներին: «Բայց նաև այստեղ տրամաբանությունը որոշակի փոփոխության պետք է ենթարկվի՝ արդեն վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել, աշխատանքի շուկան և ընդհանրապես տնտեսական հարաբերությունները վերականգնվեն և Արցախում գումարներ գեներացվեն, և մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...