Աթեիստն առաջին քրիստոնյա երկրում. աշխարհահռչակ Դարեն Արոնոֆսկին Երևանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Աթեիստն առաջին քրիստոնյա երկրում. աշխարհահռչակ Դարեն Արոնոֆսկին Երևանում է

21:57 10.07.2018

Արվեստը և Դարեն Արոնոֆսկին

Աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին արդեն մի քանի օր է, ինչ Երևանում է։ Այսօր ռեժիսորը մեծ հանդիպում ունեցավ իր ֆիլմերի սիրահարների և ուղղակի իրեն ճանաչող մարդկանց հետ։ Հանդիպման ընթացքում շատ սովորական և աբստրակտ հարցեր հնչեցին, որոնց պատասխաններն ավելի քան անսովոր էին և տեղ-տեղ նույնիսկ ռեժիսորի ֆիլմերի նման շատ խորն ու անհասկանալի։ ShantNews.am-ը փորձել է հասկանալ Դարեն Արոնոֆսկուն և հատուկ ձեզ համար առանձնացրել է հանդիպման ընթացքում քննարկված ամենահետաքրքիր հարցերը։
Ես կցանկանայի, որ ֆիլմարտադրությունն ամբողջությամբ արվեստ դիտարկվեր: Հաճախ դա այդպես է, բայց շատ ժամանակ էլ այն բյուրոկրատիա է: Դա մարդկանց ապահովության և փողի, ժամանակի մասին մտածելն է: Նման պայմաններում շատ քիչ ես կարողանում արվեստի իրական գործ ստեղծել:

Արվեստի գործ ստեղծելու համար պետք է համախմբես անհավանական արտիստների, քանի որ պետք է լինի լայն համագործակցություն ու փոխընբռնում, իսկ ռեժիսորն այս դեպքում կարծես նվագախմբի դիրիժոր լինի ու նա կարիք ունի և՛լարային, և՛ փողային գործիքների: Բոլորը պետք է մի թիմի պես աշխատեն: Հրաշալի է, երբ ունենում ես այնպիսի «բենդ», որը կարողանում է համահունչ նվագել:

Ստեղծագործական գործընթացը կարծես ամուսնություն լինի: Այն ոչ միշտ է կատարյալ ու ներդաշնակ: Շատ դժվարությունների միջով ես անցնում, մինչև ստեղծում ես ինչ-որ կատարյալ բան:

Ես փնտրում եմ մարդկանց, որոնք ոչ միայն արհեստավարժ են իրենց գործում, այլև արտիստներ են, ովքեր պատրաստ են իրենց արվեստը հասցնել ավելի բարձր մակարդակի:

Դիցաբանությունը՝ ըստ Արոնոֆսկու

Ինձ շատ են հետաքրքրում Աստվածաշնչից վերցված պատմությունները և ինքս՝ որպես պատմություն պատմող, փորձում եմ հույզեր և զգացմունքներ արթնացնել: Փորձում եմ ինչ-որ կերպ բոլորիս միավորել ոչ թե մի մարդկային տեսակի մեջ, այլ որպես մեկ ամբողջական մոլորակ: Սա է կինոյի ուժը: Կապ չունի՝ դա հայկական ֆիլմ է, իրանական թե ամերիկյան: Կարևորը ֆիլմում մարդկային հույզն է, որը թարգմանվում է աշխարհի բոլոր լեզուներով: Բոլորս էլ կարող ենք դիտել ֆիլմը և զգալ այն:

Գիտեք, թե ինչու է Ռասել Քրոուն հիասքանչ դերասան, որովհետև նա կարող է պարզապես շարժել իր աչքի կոպը, և աշխարհում ցանկացած մարդ պարզ կհասկանա՝ ինչ է նա զգում:

(Այսքանը բացատրելուց հետո Դարեն Արոնոֆսկին կեսկատակ-կեսլուրջ նշեց՝ հիմա փորձեմ ձեզ բացատրել, թե որքանով է այս ամենը կապված Աստվածաշնչի հետ-հեղ.)

Այս համատեքսում կարելի է  ասել, որ աստվածաշնչյան հին պատմությունները մոլորակի բոլոր մարդկանց են պատկանում: Ինձ չի հետաքրքրում, թե մարդն ինչ կրոնի է դավանում. այդ պատմություններով նրանք աշխարհի մշակույթի մի մասն են:

Աթեիստն` առաջին քրիստոնյա երկրում

Ես շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ, և ինձ համար սա մեծ պատիվ է: Կարծում եմ, որ դուք հանդուրժողական պետք է գտնվեք այն բոլոր ֆիլմարտադրողների և պրոդյուսերների հանդեպ, որոնք գալիս են Հայաստան:

Գիտակցության հոսքի և աբստրակտ պատկերացումների նյութականացումը էկրանին

Այո՛, սա այն ամենն է, ինչ ես կարողանում եմ անել: Այդ ամենին կարելի է հասնել քայլ առ քայլ, քանի որ այն շատ մասերից է բաղկացած: Այդ ամենն էկրանին հասցնելուց առաջ արվում են մի շարք աշխատանքներ, և ամեն դետալ իր նշանակությունն ունի, և յուրաքանչյուր ոք այդ գործընթացում իր ներդրումն ունի:

Գաղափարները ծագում և զարգանում են անգիտակցական մակարդակում, և այդ երևույթը բազմաթիվ մարդիկ անվանում են Աստված կամ հոգի, էներգիա, բայց արվեստի զարմանալին ու հրաշալին այն է, որ դու կարող ես ֆիզիկապես գտնվել ինչ-որ մի տեղ, բայց քեզ զգաս բոլորովին այլ վայրում։

Սահմանափակումների մասին

Միշտ էլ սահմանափակումներ լինում են: Դրանք հիմնականում փողն են, ժամանակը և ստեղծարարությունը: Բոլորը միասին կարծես մի եռանկյունի են կազմում: Եթե դու ցանկանում ես ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել, դրա համար քեզ շատ գումար է պետք և ժամանակ: Այս ամենն իրար հետ շատ սերտ փոխկապակցված են:

Իսկ ինչ վերաբերում է՝ արդյո՞ք իմ ստեղծածի մեջ ինձ սահմանափակում են, թե ոչ, ես ձեզ պարզապես կասեմ՝ տեսե՞լ եք իմ վերջին`  «Մայրը» ֆիլմը:

Մենք այնտեղ երեխա ենք կերել, ինչի մասին է խոսքը ….

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP