ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը կքննարկի Հայաստանին 50 միլիոն դոլարի օգնության առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը կքննարկի Հայաստանին 50 միլիոն դոլարի օգնության առաջարկը

22:23 01.07.2021

Հունիսի վերջին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել արտաքին օգնության մասին օրինագծին, ուր տեղ է գտել Հայաստանի մասին դրույթը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն այսօր կքննարկի 2022 թվականի ֆինանսական տարում արտաքին հատկացումների և օգնության մասին օրինագիծը: Հունիսի 25-ին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը իր հավանություն է տվել օրենքի նախագծին, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին առնչվող հարցերին: Օրինագիծն առաջարկում է առնվազն 50 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակներով:

Օրինագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի մասին դրույթը, ըստ որի՝ առաջարկվում է առնվազն 2 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։ Բացի այդ, փաստաթղթում վերահաստատվում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ԱՄՆ կառավարության օգնությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։

Ըստ օրինագծի՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի համեմատ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության անհամապատասխանության վերաբերյալ, որը հնարավոր է դարձել պետքարտուղարի կողմից Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բանաձևից հրաժարվելու միջոցով, ներառյալ պետքարտուղարի՝ այս տարվա ապրիլի 23-ին ստորագրած վերջին շրջանցումը: Հանձնաժողովը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության և ռազմական օգնության նման անհամաչափության դիվանագիտական հետևանքների վրա՝ կոչ անելով պետքարտուղարին հաշվի առնել այս հանգամանքները 2022 թ. ֆինանսական տարում 907-րդ բանաձևից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած որոշման ընդունման ժամանակ:

Փաստաթղթում նշված է նաև, որ հանձնաժողովը խրախուսում է ԱՄՆ պետքարտուղարությանը խորհրդակցել Թուրքիայում տեղական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդության, լրատվամիջոցների և կանանց իրավունքների պաշտպանության շրջանակների՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է հնարավոր մեղմացնել բևեռացումը և նահանջը ժողովրդավարական արժեքներից Թուրքիայում:

Օրինագծի քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովում նախատեսված է այսօր՝ հուլիսի 1-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

21:00 11.07.2025

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:55 11.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի […] ...

BACK_TO_TOP