Պուտինը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների սկզբունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Պուտինը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների սկզբունքների մասին

14:15 14.07.2021

Իր հարևանների հետ հարաբերություններում Ռուսաստանը փնտրում է փոխզիջումային, բոլորի համար ընդունելի լուծումներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինայի վերաբերյալ իր նյութի հրապարակման հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահը լայն մեկնաբանություններ է տվել այն գրելու իմաստի և նպատակների վերաբերյալ:

«Մենք փնտրում ենք փոխզիջման ուղիներ, որոնք կհանգեցնեն մեր գործընկերներին բավարարող վիճակի: Սա բարդ համաձայնեցման գործընթաց է, բայց մենք համբերությամբ ենք լցվում և փնտրում ենք բոլորի համար ընդունելի այդ լուծումները»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

«Միշտ միջազգային ասպարեզում, նույնիսկ մերձավոր երկրների միջև, հարևանների շրջանում, դա միշտ էլ փոխզիջման արդյունք է՝ հարաբերությունների որոշակի պատկեր կառուցելով: Ոչ ոք չի կարող, մենք այդպիսի նպատակներ չունենք, որ մեկին պարտադրենք գործողությունների որոշակի ընթացք, մենք փոխզիջումներ ենք փնտրում»,- ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է ոչ թե այն, թե ինչպես են հարևան պետությունները՝ ներառյալ Ուկրաինան, կառուցելու իրենց արտաքին քաղաքական կյանքը, այլ որ Ռուսաստանին սպառնացող վտանգներ չլինեն:

«Մեզ համար կարևոր է, որ խնդիրներ չստեղծվեն մեզ համար, սպառնալիքներ չստեղծվեն: Եվ մենք տեսնում ենք, որ սկսվում է այս տարածքի (Ուկրաինայի) ռազմական յուրացումը, ահա թե ինչն է մեզ անհանգստացնում»,- հայտարարել է Պուտինը:

Նշենք, որ երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հոդվածը՝ «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին»:

Պուտինն ասել է, որ ինքը համոզված է ռուս և ուկրաինացի ժողովուրդների միասնության մեջ և հարգում է ուկրաինական լեզուն և ավանդույթները: Նա նշել է, որ անհնար է բաժանել ընդհանուր մշակութային ժառանգությունը, իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջացած պատը մեծ ընդհանուր դժբախտություն և ողբերգություն է: Նրա կարծիքով՝ 2014-ին Արևմուտքն ուղղակիորեն միջամտել է Ուկրաինայի գործերին, արմատական ​​ազգայնականների ագրեսիվ ռուսաֆոբիան սկսել է որոշել երկրում պետական ​​քաղաքականությունը: Մեկնաբանելով «ագրեսոր երկրի» մասին խոսքերը՝ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի երեք հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, հարյուր հազարավոր ուկրաինացիներ գալիս են Ռուսաստան՝ աշխատելու: Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի իրական ինքնիշխանությունը հնարավոր է հենց Ռուսաստանի Դաշնության հետ գործընկերության պայմաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

SHANTNEWS

22:00 12.07.2025

SHANTNEWS

Հրդեհ Աբովյան քաղաքում

21:53 12.07.2025

Հրդեհ Աբովյան քաղաքում

Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

21:46 12.07.2025

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...

BACK_TO_TOP