18:58 11.07.2018
Րոպեներ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
17:48 13.05.2025
«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:44 13.05.2025
25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կարՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...
17:40 13.05.2025
Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 14-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:35 13.05.2025
Ֆլիկն ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են համաձայնեցրել«Բարսելոնան» գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի այն ժամանակ, երբ «Բարսելոնան» ապահոված լինի Լա լիգայի չեմպիոնությունը: «Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և գավաթը: Իսպանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ էլ «Բարսելոնան» […] ...
17:29 13.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական […] ...
17:24 13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցըԽորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...