18:56 28.07.2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Մուշ 2/2 թաղամասում 36 ընտանիքի համար բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև մեկ մանկապարտեզի շինարարությունը սկսվեց այս տարվա մարտին։ Շինհրապարակում 5 ամսում կատարվել է մեծ աշխատանք։ Շինարարական գործն արդեն հասել է վերին հարկերին, կատարվում են բետոնալցման ու պատերի շարման աշխատանքներ, զուգահեռ քարտաշ վարպետները Արթիկի ու Անիի քարհանքերից բերված վարդագույն և դեղին տուֆերով երեսապատում են սկսել։
Երկու բնակելիների և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինարարության ընդհանուր արժեքը երկու միլիոն դոլար է, որը հանգանակվել է 2019-2020 թվականներին անցկացված մարաթոնների արդյունքում։ Բնակարանները նախատեսված են Գյումրիի անօթևանության հերթացուցակներում ընդգրկված ընտանիքների համար, իսկ ընտրությունը անցկացվելու է վիճակահանությամբ։
«Խոսքը նրանց մասին է, ովքեր դոմիկում են ապրում, ովքեր ժամանակին տուն չեն ստացել ու վաճառել։ Ընտրությունը շատ հստակ է լինելու, այս ծրագրի հիմնական նպատակը Գյումրին դոմիկներից ազատելն է»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
Շահառու ընտանիքներին սոցիալական բնակարանները կհատկացվեն անժամկետ օգտագործման իրավունքով, առնվազն 10 տարի ընտանիքներն իրենց բնակարանները սեփականաշնորհելու իրավունք չեն ունենա։ Բնակարանաշինական այս ծրագիրը կունենա նաև շարունակություն,- հայտնել է Հայկակ Արշամյանը։ Նախատեսվում է նորակառույցների հարևանությամբ ևս երկու շենքերի կառուցում։
«Ծրագիր ունենք ևս երկու շենք հենց այստեղ կառուցելու, որոնց բնակարանների մի մասը նաև կտրվի էս վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, ովքեր անօթևան են, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներ են։ Եթե շենքերում կարողանանք մի փոքր ավելի բարձր հարկայնություն ապահովել, հնարավոր է՝ 60 բնակարան կառուցենք այստեղ, որից գոնե 25-ը կտանք պատերազմի մասնակիցներին»,- նշել է Հայկակ Արշամյանը։
Քննարկվում է հաջորդ տարի կառուցվող շենքերում բնակարաններ հատկացնել նաև Արցախից տեղահանված ընտանիքներին, նրանց վերջնական թիվը դեռ հստակեցված չէ։ Մուշ 2/2 թաղամասում երկու շենքերի շինարարության ավարտը նախատեսված է 2021 թվականի օգոստոսին, նույն ժամկետներում է նաև նորակառույց մանկապարտեզի շահագործումը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
16:11 03.05.2025
Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներՄայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ...
16:00 03.05.2025
Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճՕրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...