ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

17:22 30.07.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հուլիսի 28-29-ը դիտարկումներ են իրականացրել «Երևանի ավտոբուս», «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ներին պատկանող տրանսպորտային միջոցների հավաքակայաններում։ Արդյունքում դիտարկվել են ավելի քան ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։

Վերջին օրերին հանրային տրանսպորտի ներքին կահավորանքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումներին արձագանքելով Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել տրանսպորտային միջոցների ներքին կահավորմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ։

Ըստ այդմ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող հավաքակայանում ՏՄ ներկայացուցիչները տրանսպորտային միջոցների ուղեսրահներում որոշ թերություններ են արձանագրել և դրանք վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։

Զուգահեռ կատարված տեղազննության արդյունքում ՏՄ մասնագետները տրանսպորտային միջոցների արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների կատարման խախտումներ են բացահայտել, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ։

«Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված դիտարկման արդյունքում որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ տրանսպորտային միջոցի արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների խախտումների վերաբերյալ։ Որոշ դեպքերում էլ, հաշվի առնելով իրավախախտման բնույթը, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։

Ներքին կահավորմանը առումով դիտարկման պահին տրանսպորտային միջոցների պատշաճ տեսքն ապահովված է եղել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հուլիսի 25-ին նախազգուշացնող հրապարակում էր տարածել, ըստ որի հանրային տրանսպորտի ուղեսրահները և վարորդի խցիկները բացի պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից` այլ առարկաներով չպետք է կահավորված լինեն, հակառակ դեպքում` կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

Նշենք, որ ՏՄ-ի կողմից հանրային տրանսպորտում համապատասխան իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։

Возможно, это изображение (1 человек, стоит, автомобиль и дорога)

Возможно, это изображение (один или несколько человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (один или несколько человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (3 человека и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (2 человека и на открытом воздухе)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարը

15:07 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 24.06.2025

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP