20:00 05.08.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքերով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի «Դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան «Դելտա պլյուսի» դեպքեր: Հաղորդում է aliq.ge-ն։
«Դելտա պլյուսը» լաբորատոր հաստատվել է 10-ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումի գրեթե բոլոր դեպքերը «Դելտա» շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ հենց այս շտամներն են»,- ասել է Իմնաձեն:
Իմնաձեի խոսքերով՝ «Դելտա» և «Դելտա պլյուս» շտամների միջև մեծ տարբերություն չկա, և դրանք միմյանցից տարբերվում են միայն մեկ մուտացիայով:
Ըստ վարակաբանի՝ այս փուլում Վրաստանում վիրուսի շրջանառման չորրորդ փուլի պիկն է, սակայն, ի տարբերություն նախորդ պիկերի, այն, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտևի՝ մինչև օգոստոսի երկրորդ կեսը: Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, չեն նախատեսվում այնպիսի սահմանափակումներ կիրառել, ինչպես նախորդ պիկերի շրջաններում է եղել, քանի որ կա պատվաստանյութ, և պատվաստված մարդիկ կարող են ունենալ ավելի շատ ազատություն, քան չպատվաստվածները:
«Այժմ մենք կխոսենք մի փոքր այլ տեսակի սահմանափակումների մասին: Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, երբ կոշտ սահմանափակումներից ու դիմակներից բացի ոչինչ չկար, այսօր կա դիմակ և պատվաստում: Հետևաբար, նրանք, ովքեր վտանգ չեն ներկայացնում, պետք է ունենան ավելի շատ ազատություն: Այսպիսով, կարող են լինել սահմանափակումներ որոշակի տարածքներում, որտեղ կա բարձր ռիսկ, օրինակ՝ ռեստորաններ կամ փակ տարածքներ մուտք գործելու հնարավորություն կունենա նա, ով երկու անգամ պատվաստվել է, հակառակ դեպքում պետք է իր հաշվին PCR կամ արագ թեստ անի և բացասական պատասխանով մտնի տարածք»,- ասել է Իմնաձեն:
12:41 21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...
12:35 21.06.2025
Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներինԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...