Բիլ Գեյթսն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության և դավաճանության հետ կապված պատմության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Բիլ Գեյթսն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության և դավաճանության հետ կապված պատմության մասին

23:40 05.08.2021

Միլիարդատեր Բիլ Գեյթսն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնալուծությունը, ինչպես նաև սխալ է համարել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ շփումը: Այս մասին Microsoft-ի համահիմնադիրը հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։

Նախկին կնոջից բաժանվելու պատճառը նա չի նշել, բայց նրա մասին արտահայտվել է շատ ջերմ ու հարգանքով։

«Մելինդան հրաշալի մարդ է։ Եվ այն, որ մենք ամուսնալուծվել ենք, իմ մեծ անձնական վիշտն է։ Բայց մենք շփվում և աշխատում ենք հիմնադրամում, որպեսզի մեր գործընկերությունը շարունակվի։ Մեզ միշտ դուր է եկել մեր համատեղ աշխատանքը», – հայտարարել է նա։

Գեյթսը նաև ափսոսանք է հայտնել, որ շփվել է Էպշտեյնի հետ։ Նշենք, որ ամուսնալուծության պատճառներից մեկը Մելինդայի դժգոհությունն էր ամուսնու և Ջեֆրիի կապից, որին մեղավոր էին ճանաչել անչափահասների սեքս-առևտրի մեջ:

«Ես նրա հետ մի քանի անգամ ընթրել եմ՝ հույս ունենալով, որ իր կապերի միջոցով համաշխարհային առողջապահության համար միլիարդներ ստանալու մասին նրա խոսքերը ճշմարիտ կլինեն։ Դա ոչնչի չի վերածվել, հարաբերություններն ավարտվել են, բայց նրա հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ էր», – ընդգծել է գործարարը։

Խնդրանքին ՝ մեկնաբանել այն տեղեկությունը, որ նա մի քանի անգամ իրեն անհարիր է պահել այն կանանց հետ, ովքեր աշխատել են Microsoft-ում և նրա բարեգործական հիմնադրամում, Գեյթսը պատասխանել է, որ ափսոսում է:

«Ես կարծում եմ, որ բոլորը ցավում են։ Բայց հիմա ժամանակն է վերանայել, և պետք է առաջ գնալ։ Իմ աշխատանքը շատ կարևոր է ինձ համար։ Ընտանիքի ներսում մենք դասեր կքաղենք տեղի ունեցածից», – նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

23:30 02.05.2025

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...

BACK_TO_TOP