Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին

12:55 09.08.2021

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված և պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորող ասպիրանտները (այդ թվում՝ 2021 թվականին ասպիրանտուրա ընդունված), պետական պատվերով հեռակա ուսուցման 2-4-րդ կուրսերի ասպիրանտները և 2-4-րդ տարվա հայցորդները:

Հայտատուն մրցույթին մասնակցում է իր գիտական ղեկավարի հետ: Մրցույթի շահառուների աշխատանքի վարձատրության չափը սահմանվել է ամսական մինչև 150 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը: Աշխատանքի վարձատրություն սահմանված է նաև գիտական ղեկավարի համար՝ տարեկան մինչև 600 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

15:41 20.08.2025

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը: ...

Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդը

15:40 20.08.2025

Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդը

Հունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին

15:27 20.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP