08:40 10.08.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Քրեական գործերին վերաբերող հիմնարար խնդիր է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը ոչ իրավաչափ սահմանափակվում է` նրան շարունակաբար պահելով անորոշ վիճակում: Ցավոք, այս խնդիրն այդպես էլ չվերացավ:
Օրինակ՝ Ոստիկանությանն ուղղված քննիչի ընդամենը մի գրության հիման վրա մարդու նկատմամբ կիրառվում է երկրից դուրս գալու արգելք: Մարդուն որևէ մեկը տեղյակ էլ չի պահում, որ իր տվյալներն ուղարկվել են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ և դրա հիման վրա իրեն թույլ չի տրվելու հատել ՀՀ պետական սահմանը՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային անցակետերով:
Հետո էլ մարդը միանգամայն օրինական հիմքերով, օրինակ, ընտանիքի անդամներով փորձում է դուրս գալ երկրից ու, ասենք, օդանավակայանում պատահաբար պարզում է, որ երկրից իր ելքն արգելված է:
Այս հարցերով մարդիկ մեզ հաճախ են դիմում հիմնականում թեժ գծով ու հենց սահմանային անցակետերից: Սկսում ենք քննություն ու մեկ էլ պարզվում է՝ տարիներ առաջ քրեական գործով «անցել է» ու չի էլ իմացել, որ ելքն արգելափակել են:
Առավել բարդ է, երբ քրեական գործը, որով արգելանք է կիրառվել, վաղուց «փակվել է»: Այս դեպքում ստացվում է՝ դատարանը ոչինչ անել չի կարող, քանի որ գործն ավարտվել է, դատախազը կամ քննիչը նույնպես ոչինչ անել չեն կարող. իրենց իրավասությունն այլևս սպառվել է: Առկա են դեպքեր, երբ, օրինակ, վարույթը կարճվել է, բայց քննիչը տվյալնեը չի ուղարկվել ՍԷԿՏ, որպեսզի արգելքը վերացվի կամ ուղարկել է Ոստիկանություն, բայց Ոստիկանությունը չի մուտքագրել տվյալները ՍԷԿՏ համակարգ, որի պատճառով արգելքը չի վերացվել:
Իրականում նման սահմանափակումը պետք է լինի, օրինակ, խափանման միջոցի տարր. այն ինքնին հարկադրանք է: Եվ հակառակը՝ եթե մարդու նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէ, ապա հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը սահմանափակվել չի կարող:
Այլ կերպ ասած՝ օրենսդրական թերությունների ու խնդրահարույց պրակտիկայի պատճառով մարդիկ կանգնում են լուրջ բարդությունների, քաշքշուկների առաջ:
Այս հարցով իմ դիմումի հիման վրա առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ներկայացրել եմ օրենսդրական ու պրակտիկայի փոփոխության առաջարկներ, բայց այդպես էլ հարցը լուծում չի ստանում: Խնդիրն էլ այն է, որ թե՛ Դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն ծառայողական քննություններ են նշանակել, արձանագրել են խնդիրը, բայց արդյունք չի տալիս:
Պետք է նշեմ, որ արգելքները հանելու հետ կապված՝ արդյունավետ են մեզ հետ համագործակցում Ոստիկանությունը և ԱԱԾ Սահմանապահ զորքերը՝ կապված արգելքների պատճառներն արագ պարզելու, արգելքները վերացնելու հետ:
Մանրամասներն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»։
15:50 20.08.2025
Իրանի արտգործնախարարը հնարավոր է համարում ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների նոր փուլըԻրանը կարող է Վիեննայում անցկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցությունների հաջորդ փուլը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Պարոն (ԱԷՄԳ-ի տնօրենի տեղակալ – խմբ.) Մասիմո Ապարոյի՝ վերջերս Թեհրան կատարած այցը մեզ համար օգտակար էր։ Այս այցից հետո մենք մշակեցինք և գործակալությանն ուղարկեցինք գրավոր հաղորդագրություն մեր տեսակետներով (ԱԷՄԳ-ի հետ հետագա համագործակցության […] ...
15:41 20.08.2025
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը: ...
15:40 20.08.2025
Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդըՀունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ […] ...
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...