ԵՄ-ն աջակցել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

ԵՄ-ն աջակցել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներին

09:04 10.08.2021

Եվրոպական միությունը հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի իշխանությունների կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցային փաթեթի ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն իր թվիթերյան էջում։

«ԵՄ-ն գործում է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ միաձայն՝ աջակցելով Բելառուսի ժողովրդին։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել Լուկաշենկոյի ռեժիմի վրա այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել, Բելառուսում չի սկսվել ողջամիտ երկխոսություն և չեն կայացել ազատ և անկախ ընտրություններ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների մեկամյակին, որից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին, Լոնդոնում, Վաշինգտոնում և Օտտավայում հայտարարել են Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Պատժամիջոցների ներքո են հայտնվել պետական հաստատությունները, պաշտպանական և էներգետիկ ոլորտները, պարարտանյութերի արտադրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

15:41 20.08.2025

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը: ...

Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդը

15:40 20.08.2025

Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդը

Հունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին

15:27 20.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP