17:31 16.08.2021
2021 թվականի օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1825 զանգ:
Շաբաթվա ընթացքում աննախադեպ են եղել հրդեհների մասին ստացված հաղորդումները: Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Ծառայության «Առաջնագծում» հրշեջ փրկարարներն են:
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 51 կանչ, որից միայն 39-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, մյուս դեպքերը՝ բնակելի շինությունում, տրանսպորտում, աղբանոցներում և աղբակույտերում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ:
Տուժածներ չկան:
ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է. հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու փորձված միջոցը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունն է և դրանց անշեղ կատարումը:
Օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 69 տեխնածին և 1 տարերային պատահար։ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցի 3 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այրվել է տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ: Տուժածներ չկան:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 3 հաղորդում: Տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս փրկարարների և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:
ԱԻ ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ, ռազմամթերքի հայտնաբերման և դրանց վնասազերծման աշխատանքները շարունակվում են: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 12 հրթիռ, 2 պայթուցիչ: Պայթեցման աշխատանքներ են իրականացվել բոլոր շրջաններում:
Կենցաղային բնույթի մասին ստացված 42 կանչից 17-ը վերբերել է ջրամատակարարմանը: Արցախի մայրաքաղաքում խմելու ջրի հարցը շարունակում է մնալ օրախնդիր: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ձևավորվել է աշխատանքային 3 խումբ: Մինչ ջրի խնդրի վերջնական լուծումը, հրշեջ փրկարարները խմելու ջուր կմատակարարեն Ստեփանակերտի բնակչությանը: Տարեց կամ հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիներին ջուր են հասցնում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի փրկարարները:
Շաբաթվա ընթացքում փրկարարներն այցեր են կատարել հանրապետության տարածքում գործող մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարներ, դասընթացներ կազմակերպել առաջին օգնության, ինչպես նաև չպայթած զենք-զինամթերքի հետ ճիշտ վարվելու վերաբերյալ:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների և մասունքների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով՝ ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում իրականացրել են 4 ելք: Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1634 աճյուն:
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...