18:55 23.08.2021
Հալլեն և Գյումրին քույր քաղաքներ են դարձել 2020 թվականին, իսկ «Ars musica»տղամարդկանց երգչախմբի համերգային ծրագիրը երկու քաղաքների միջև առաջին մշակութային համագործակցությունն էր։ 49 տարի առաջ է Գերմանիայի Զուլ քաղաքում հիմնադրվել «Ars musica» երգչախումբը, որի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց համախմբել է բնատուր տաղանդը, արվեստն ու մշակույթը ներկայացնելու ցանկությունը։
«Մեր երգչախումբը պրոֆեսիոնալ չի համարվում, բայց յուրաքանչյուր ստեղծագործություն կատարելուց առաջ, ամենայն բծախնդրությամբ ենք մշակում մեր կատարումները։ Երգացանկում համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններն են ընդգրկված, որոնք հանդիսատեսին ենք ներկայացնում բազմաձայն մշակումներով, ինչը բավականին բարդ է, հատկապես սիրողական երգչախմբի համար»,- ասում է «Ars musica» երգչախմբի նախագահ Թողսթեն Վայսը։
«Այս համերգը հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է զարգանան հայ-գերմանական մշակութային հարաբերությունները։ Այսպիսի միջոցառումները կարող են ամրապնդել նաև Գյումրի և Հալլե քույր քաղաքների միջև հետագա բարեկամությունը։ Ես, որպես Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան, պետք է նշեմ, որ երկու երկրների համար էլ բացի գիտական ու կրթական կապերից, կարևոր է մշակութային երկխոսությունը, ինչը կարող է էլ ավելի ամրապնդել հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունները»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը։
Հալլեյի և Գյումրիի համագործակցության հուշագիրն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, իսկ «Ars musica» արական երգչախումբը շատ ավելի վաղ է Գյումրիի այցելել: 1988-ի երկրաշարժից հետո երգչախմբի անդամները բարեգործական նախաձեռնություններով են հանդես եկել: Եվս մեկ բարեգործական համերգ անցած տարի են Հալլեում կազմակերպել, որի հասույթը կրկին Գյումրիին էր ուղղված: Այդ հասույթով տավիղ երաժշտական գործիք են գնել Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համար:
Համերգի ընթացքում Հալլեի երգչախմբի կատարմամբ հնչեցին նաև հայկական շարականներ և հոգևոր երգեր, որոնք հանդիսատեսին ներկայացվեցին նոր մշակումներով և բազմաձայն կատարումներով։
«Մեր երգացանկում ընդգրկված է հոգևոր երաժշտությունը և մեզ շատ հոգեհարազատ է այս ուղղությունը: Երեք տարի առաջ սկսեցինք հետաքրքրվել հայկական հոգևոր երաժշտությունով: Արտասանության հետ կապված դժվարություններ, իհարկե կային, բայց մենք հնարավորինս յուրացրեցինք աշխարհի ամենահին հոգևոր երգերից մեկը համարվող հայկական շարականները»,- նշել է երգչախմբի նախագահը։
Երգչախումբը համերգներ է ունենալու նաև Հանրապետության մյուս մարզերում և մայրաքաղաքում: Իսկ հաջորդ տարի նախատեսված է գյումրեցի երաժիշտ կատարողների համերգը Հալլե քաղաքում։ Երգչախմբային համերգն ամփոփվեց հայ և գերմանացի երաժիշտների համատեղ կոմիտասյան կատարմամբ:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...