23:59 25.08.2021
Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Show TV»-ի եթերում Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան՝ հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ համար էլ հասկանալի լինի։ Տիկին Թյուրքանին եթերից հանեք։ Նա չի կարող այդպես խոսել։ Ոչ մի դեպքում։ Թող կարգին թուրքերեն խոսի։ Սա Թուրքիայի Հանրապետությունն է, մենք Արևելյան լեզուն չենք հասկանում։ Եթե հասկանանք, կխոսենք, բայց չենք հասկանում»։
Եթերից հետո «Twitter»-ում թուրք հաղորդավարուհու դեմ «Չափդ ճանաչիր Դիդեմ Արսլան» (#haddinibildidemarslan) հեշթեգով արշավ է սկսվել։ Օգտատերերը Յըլմազին ռասիստ են անվանել ու հիշեցրել, որ քրդերենը ոչ թե ինչ-որ անհայտ «Արևելյան լեզու» է, այլ շուրջ 50 մլն քրդերի մայրենի լեզուն, որոնցից 25 միլիոնը ապրում են հենց Թուրքիայում։
Օգտատերերից մեկն էլ գրել է․ «Խորհրդարանում արձանագրության մեջ «x» է նշվում, բանտերում՝ «անհայտ լեզու», հեռուստատեսությամբ ասում եք․ «Ոչ մի դեպքում»։ Բայց քրդերենը հազարավոր տարիներ ապրում է՝ ի հեճուկս ձեր ճնշումների․ ոչ ձեր արձանագրությունները, ոչ ձեր արգելքները այս հնագույն լեզվում որևէ հետք չեն կարող թողնել»։
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...