Մխիթարյանը մեկ խաղում այնքան գոլային փոխանցում է կատարել, որքան Սանչեսն ամբողջ սեզոնի ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Մխիթարյանը մեկ խաղում այնքան գոլային փոխանցում է կատարել, որքան Սանչեսն ամբողջ սեզոնի ընթացքում

18:33 05.02.2018

Միջազգային մամուլը շարունակում է վերլուծել Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպումը և հատուկ անդրադառնում է Հենրիկ Մխիթարյանի խաղին: Դրա համար առնվազն երկու պատճառ կա: Նախ՝  Մխիթարյանը առաջին լիարժեք հանդիպումն է անցակացրել իր նոր թիմի կազմում (նախորդ խաղին նա դուրս էր եկել փոխարինման, ընդամենը հանդիպման վերջնամասում): Եվ երկրորդըշ՝  Մխիթարյանի խաղը ուղղակի գերազանց ստացվեց:  Նաև հիշեցնենք, որ մարզական մի քանի լրատվամիջոցների վարկածով նա ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Մեկ այլ տեսանկոյւնից է Մխիթարյանի խաղը վերլուծել էsports.ru հայտնի մարզական կայքը: 

«Մխիթարյանը մի խաղացող է, որի մասին առանձին պետք է խոսել:  Մխիթարյանին բնորոշ է ազատ գոտիներ գտնելն ու այնտեղ գնդակներ ստանալու կարողությունը, դա նրա ոճն է: Գոլային փոխանցումների  հեթ-տրիկն էլ դրա ապացույցն է:  Որպիսի Սանչեսի և Հենրիխի դերերի տարբերությունը ընդգծեմ, բերեմ ընդամենը մեկ օրինակ:  Հայ ֆուտբոլիստը իր անդրանիկ խաղում նույնքան գոլային փոխանցում է կատարել, որքան Ալեքսիս Սանչեսը ամբողջ սեզոնի ընթացքում»,- գրել է մարզական վերլուծաբանը: 

Ինչպես հայտնի է, Մխիթարյանը Սանչեսի հետ ուղիղ փոխանակուկթյամբ տեղափոխվել է «Արսենալ», իսկ չիլիացին՝ «Մանչեստեր Յունայթեդ»: Գործարքից  որոշ ժամանակ առաջ «Արսենալը» հսկայական հավելավճար էր ուզում՝ Սանչեսին Հենրիխի հետ փոխելու համար: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

12:40 16.06.2025

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

Հունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

12:23 16.06.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

BACK_TO_TOP